211652_close_icon
views-count10585 դիտում article-date 22:52 31-10-2017

Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 30-ին, ժամը 16.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է 1960 թ. ծնված Կարինե Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր