Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ»
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերադառնում է Եկատերինբուրգի «Ուրալ»:
Փետրվարի 22-ին հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել թիմի հետ, որից հետո «Ուրալի» հետ միասին մեկնել է Կիպրոս` ուսումնամարզական հավաքի` պատրաստելով նոր մրցաշրջանին:
Մոտ ժամանակներս Մանուչարյանը կհայտավորվի ակումբի կազմում: Ռուսական թիմի կազմում նա հանդես կգա 99 համարի ներքո: