«Ուրալ» - «Սպարտակ»՝2:0. Էդգար Մանուչարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակ»-ին: Խաղի 36-ր րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Երյոխինը առաջ մղեց տանտերերին, իսկ 65-րդ րոպեին Ֆոնտանյելոն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
«Ուրալ»-ը ընթացիկ մրցաշրջանում իր երկրորդ հաղթանակը տոնեց և 7 միավարով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը: 7-րդ տեղում գտնվող «Սպարտակ»-ը ունի 17 միավոր: