Օտարերկրացիները ՀՀ տարածք մուտք կգործեն ներքին անձնագրերով. Արփինե Հովհաննիսյան
Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» Կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Այս փոփոխություններով, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, ինչը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
«Այս որոշումը կվերաբերի նաև ՌԴ քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- հավելել է Արդարադատության նախարարը: