211652_close_icon
views-count5511 դիտում article-date 21:18 22-02-2017

ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան․ Պատմության այս օրը

1819 թ. – ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան: 1938 թ. – ծնվել է Արտավազդ Փելեշյանը, հայ նշանավոր ռեժիսոր-վավերագրող: 1940 թ. – ծնվել է Արշակ Սադոյանը, հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր: 1941 թ. – մահացել է Ֆրեդերիկ Բանտինգը, կանադացի ֆիզիոլոգ, ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ (ծն. 1891 թ.): 1952 թ. – ծնվել է Ջեյմս Բաղյանը, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը: 1974 թ. – ծնվել է Ջեյմս Բլանտը, անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական: 1988 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով: 2011 թ. – թողարկվեց վերջին Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

Նմանատիպ նյութեր