211652_close_icon
views-count3120 դիտում article-date 23:04 21-02-2017

Վիեննայում կազմակերպվել է հայկական մթերքների և խմիչքների ցուցահանդես

ետրվարի 20-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ դեսպանության «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես, որին մասնակցեցին օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից մեծ աջակցություն ստացած հայաստանյան 10 ընկերություններ: Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության, էկոնոմիկայի և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, զարգացման գործակալության, առևտրատնտեսական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում հավատարմարգված դեսպաններ, Ավստրիայի մեծածախ ու մանրածախ առևտուր իրականացնող խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի անունից բացման խոսքով հանդես եկավ դեսպանության առաջին քարտուղար Արսեն Առաքելյանը, ով մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսի բացման արարողությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի տվյալ ձեռնարկով մեկնարկում է նաև Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շարքը: Նա նաև անդրադարձավ Հայաստանի անկախության վերահաստատումից ի վեր Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, որի արդյունքներին ականատես եղան նաև ցուցահանդեսի հյուրերը: Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ գործակալության ծրագրերի և որակի վերահսկման դեպարտամենտի ղեկավար Էրվին Կյունցին, ով հակիրճ անդրադարձավ Հայաստանի օրգանական մթերքի արտադրության հնարավորություններին և վերջին տասնամյակում գործակալության կողմից ՀՀ ձեռնարկատերերի հետ իրականացվող ծրագրերին: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հայկական արտադրության մթերքների և խմիչքների հյուրասիրություն։

Նմանատիպ նյութեր