Ճանաչված բարերար Վարդան Ուզունյանին Լոնդոնում շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչ, սփյուռքում եւ հայրենիքում ճանաչված բարերար Վարդան Ուզունյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը՝ ի արժեւորումն բազմամյա ազգանվեր գործունեության եւ սփյուռքի տարբեր համայնքներում հայկական մշակույթի եւ արժեքների ներկայացման եւ պահպանման:
Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ս.թ փետրվարի 12-ին՝ Լոնդոնի Քոփթորն Թարա հյուրանոցում:
[b]
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ[/b]


