Ադրբեջանի զինուժը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց. ԼՂՀ ՊԲ
Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
[img]http://shamshyan.com/ups/images/0928295001487576649597973.jpg[/img]