5470 դիտում
09:22 20-02-2017
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ փետրվարի 20-ին, մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի։
Քվեարկության արդյունքներով կորոշվի կառավարման նախագահական համակարգին անցնելու հարցը։
Ժամը 08։00-ին 11 ընտրատարածքներում բացվել են 280 ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20։00-ին։ 1 տեղամաս բացվել է Երևանում՝ ԼՂՀ քաղաքացիների համար։
Ընտրությանը կմասնակցեն ավելի քան 30 երկրներից ժամանած 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ և 8 տասնյակից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին, որին կողմ է քվեարկել 20, դեմ՝ 7 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
10:36 26-05-2015
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2016 թվականի գարնանից տեղափոխվում է այս տարվա աշնան վերջ. ՀԺ
5941 դիտում
17:12 16-01-2017
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցկացվելու է մարտ-ապիրլ ամիսներին
7962 դիտում
23:06 11-02-2017
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի գարնանը
Այս բաժնից
652 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
928 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը