211652_close_icon

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ գյուղացիները պնդում են, որ «վայ պաշտոնյաներ»-ի մեղքով հիվանդներին չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count49436 դիտում article-date 20:02 19-02-2017
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ, քանի որ տեղացած առատ ձյան պատճառով գյուղից դուրս գալը դարձել է մի իսկական պատուհաս։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ Մենք լրիվ ասես արհամարհված լինենք տեղական իշխանությունների կողմից։ Արագածոտնի մարզպետարանը, աշխատանքներ չի կատարում, որպեսզի գլխավոր ճանապարհներից հեռացվի մոտ 2 մետրից ավել, իսկ որոշ տեղերում էլ 4 մետր բարձրության հասնող ձյունն ու մերկասառույցը։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք մարզպետարան սակայն ոչ մի արդյունք։ Այսօր՝ փետրվարի 19-ին գյուղացիները ստիպված հերթական անգամ իրենց ուժերով բացում են ճանապարհը, քանի որ գյուղում կան 5 հոգուց ավելի անկողնային հիվանդներ, որոնց միայն ճանապարհը բացելուց հետո հնարավոր կլինի կամ տեղափոխել Թալինի հիվանդանոց, կամ շտապօգնություն կանչել գյուղ։ Լրիվ անարխիա է տիրում։ Հիմնական մեղավորը Արագածոտնի մարզպետարանն է․ անընդհատ պնդում էին գյուղացիները։ Առաջիկայում էլ խորհրդարանական ընտրություններ է, Արագածոտնի մարզպետը ի՞նչ երեսով է իր «մունետիկներին» ուղարկելու մեր գյուղ, որպեսզի մենք մասնակցենք ընտրությանը։ Բնակիչների միակ հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն ու Կապի նախարար Վահան Մարտիրոսյանն է, որպեսզի կարողանան դեպի գյուղացին դարձի բերել մարզպետարանին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր