211652_close_icon
views-count4116 դիտում article-date 20:20 19-02-2017

Կձևավորվեն հեմոդիալիզի կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը։ Ուսումնասիրության այս փուլի արդյունքները հիմք են հանդիսացել բավարարելու նախարարություն դիմած բոլոր քաղաքացիների` հեմոդիալիզային ծրագրի շրջանակում ներգրավելու և պետական պատվերով հեմոդիալիզային ծառայություն տրամադրելու մասին դիմումները։ Տեղեկացնում ենք, որ հեմոդիալիզ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում շարունակվող ոււսումնասիրությունների արդյունքում կձևավորվեն այս ծառայության կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ։

Նմանատիպ նյութեր