211652_close_icon
views-count18316 դիտում article-date 22:37 20-09-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվող՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային: Գեղարվեստական ֆիլմը Արցախյան ազատամարտին մասնակցած և հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած երիտասարդների՝ ֆիլմի հերոսների ճակատագրերի մասին է: ՀՀ անկախության հոբելյանական տարում ֆիլմի հիմնական ուղերձն է՝ վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր