Արգելափակվել է ավտոմեքենա․ օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 18-ին, ժամը 16:56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ անտառում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 31 LU 799 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):