Մարզահամերգային համալիրում մեկնարկում է ԵԿՄ վարչության 11-րդ համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ հետո Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարը:
Ինչպես տեղից հայտնումէ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, համագումարի ընթացքում հաշվետվություն է տրվելու կատարված աշխատանքների մասին, ներկայացվելու են առաջիկա տարիներին ԵԿՄ անելիքները, ինչպես նաև նախատեսվում է, որ վարչության նոր կազմ է ընտրվելու, որի առաջին նիստը տեղի կունենա հենց համագումարի դահլիճում։
Համալիր են ժամանել «Հանրապետական» խմբակցոության պատգամավորներ, մարզպետներ ու քաղաքապետներ, ազատամարտիկներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի