Արսեն Արշակյանը նոր պաշտոն է ստանձնելու ԱԻՆ-ում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զբաղեցրած պաշտոնից ազատված ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, որը մինչ այդ Երևանի ՃՈ պետն էր, նոր պաշտոն է ստանալու նույն նախարարությունում։ Այս մասին նա երեկ հայտնել է մեր թղթակցին։
Արսեն Արշակյանը պնդել է, թե տեղեկությունները, որ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը ԱԻՆ-ում կադրային ջարդ է անում, ճիշտ չեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]