Երկու արևային կայան է կառուցվում՝ 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ. Հայկ Հարությունյան
Հայաստանում արդեն իսկ գործում են արևային 35-ից ավելի կայաններ տարբեր տների ու բիզնես կառույցների տանիքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
«Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ։ Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի։
Հիմա հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու դուք չեք օգտվում այս բարիքից։ Երբ տրամաբանական պատասխան ունենաք ասեք, քանի որ չօգտվելը անտրամաբանական է»,- գրել է փոխնախարար Հայկ Հարությունյանը: