1232 դիտում
15:31 18-06-2020
Կառուցվելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան «Վայոց Արև-1»
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բավարարել «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը այս ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի հունիսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են արևային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության համար (Վայոց Ձորի մարզ)։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է 40 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 430 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, որից 218 մլն դրամը ցանկով ներմուծվող սարքավորումներն են։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ` 88,000 դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականին նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։
Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 245 մլն դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 218 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 21.4 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
«ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։
Ընկերությունը զբաղվում է արևային ՖՎ կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ։
Ծրագրի շրջանակներում կառուցվելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան «Վայոց Արև-1», որտեղ օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ. մասնավորապես՝ երկերեսանի արևային վահանակներ և արևին հետևող վահանակների կրող կոնստրուկցիաներ։ Ծրագիրը իր տեխնոլոգիական լուծումներով լինելու է ն առաջինը տարածաշրջանում։ Կայանում տեղադրվելու են եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ:
Կայանը կառուցվելու և շահագործվելու է Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի Զեդեա գյուղում։ Տարեկան արտադրվելու է մոտ 10 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին։
Ընկերությունը պլանավորում է ներմուծել ուժային տրանսֆորմատոր և կրող կոնստրուկցիաները Չինաստանից։
Ընկերությունը ներկայումս շահագործում է 1 ՄՎտ հզորությամբ կայան։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է 40 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 430 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, որից 218 մլն դրամը ցանկով ներմուծվող սարքավորումներն են։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ` 88,000 դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականին նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։
Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 245 մլն դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
Նմանատիպ նյութեր
4234 դիտում
21:55 17-02-2017
Երկու արևային կայան է կառուցվում՝ 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ. Հայկ Հարությունյան
1278 դիտում
16:12 03-12-2020
Կառավարությունը կազմակերպում է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթ
Այս բաժնից
676 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
565 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
772 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am