2957 դիտում
20:23 17-02-2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ. համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը։ Այնուհետև Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։
Մյունխենի անվտանգության համաժողովն ամենամյա է։ Անցկացվում է 1962 թվականից։ Այս տարի համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 500 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ երկրից՝ պետությունների ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, փորձագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Մյունխեն 2017 -ի գլխավոր թեմաներն են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայի գործողություննրից բխող վտանգները և մի շարք այլ գլոբալ մարտահրավերներ։ Համաժողովի կենտրոնական քննարկումներից է նաև «Արևմուտքի ապագան. անկում, թե՞ վերադարձ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
14:37 24-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին-2014» ֆորումի մասնակիցների հետ
750 դիտում
23:10 06-02-2023
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը