2085 դիտում
19:16 17-02-2017
Դավիթ Հարությունյանը ցանկություն չունի Սահմանադրական դատարանի նախագահ դառնալ
«Ընդհանրապես տարբեր պլաններ ունեմ, բայց այս պահին ինձ պատկերացնում եմ միայն գործադիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իր անունը չի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:
Հարցին՝ ընտրություններից հետ կլինի՞ գործադիրում, Դավիթ Հարությանյանը պատասխանեց, թե կախված է այն հանգամանքից, թե որ կուսակցությունը կհաղթի: Իսկ եթե հաղթի ՀՀԿ-ն, այդ ժամանակ կուսակցությունը կքննարկի ու կորոշի:
Լրագրողները նշեցին, որ իր անունը շրջանառվում է Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի պաշտոնում: Ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշեց, որ դա պրակտիկորեն անհնար է: «Ավելին, ես նման ցանկություն չունեմ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
14470 դիտում
08:32 09-12-2017
Գագիկ Հարությունյանը հանրապետության նախագահ դառնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
667 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է