3584 դիտում
22:24 17-02-2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակը Քաղաքանության զարգացման գործողությունների վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունների և ժամկետների ճշգրտումն էր:
ԱԶԲ պատվիրակության ղեկավար Մաթ Հոջը ներկայացրել է Բանկի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Նա ներկայացրեց, որ Հայաստանի խմելու ջրի համակարգը միասնական վարձակալի հանձնելու պայմանագիրը աշխատանքային նոր ուղություններ և պարտավորություններ է առաջ բերում, որոնք հստակեցման կարիք ունեն:
Բացի այդ, ԱԶԲ-ն այս պահին աշխատում է ՀՀ կառավարության կողմից հաստատված խմելու ջրի ռազմավարության հնարավոր վերանայման և զարգացումների վերաբերյալ զեկույցի վրա, որն առաջիկայում կներկայացվի Կառավարությանը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ այս զեկույցը կարևոր նշանակություն կարող է ունենալ ռազմավարության վերանայման և զարգացման համար և ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ բարձրացված խնդիրների վերաբերյալ:
Կոմիտեի նախագահը կարևորել է այն, որ Քաղաքանության զարգացման գործողությունների ծրագիրը շուտով կամրագրվի նաև Կառավարության համապատասխան որոշմամբ, որն առավելապես կորոշակիացնի խնդիրները, պատասխանատուներին և իրականացման ժամկետները:
Քննարկված հարցերի շուրջ քաղաքական որոշումների կայացումից հետո կողմերը պայմանավորվեցին աշխատանքը շարունակել փորձագեգետների մակարդակաով:
[b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2974 դիտում
20:31 23-10-2015
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը
6212 դիտում
15:07 26-04-2016
Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել է Ասիական Զարգացման Բանկի եռամյա բիզնես պլանը
6816 դիտում
20:16 30-10-2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին