211652_close_icon
views-count6215 դիտում article-date 15:07 26-04-2016

Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել է Ասիական Զարգացման Բանկի եռամյա բիզնես պլանը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 3 տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության համար մշակում է շրջանառվող բիզնես պլան, որն ընդգրկում է վարկավորման և տեխնիկական աջակցության ծրագրերը: Ներկայիս Բիզնես պլանի շրջանակը հիմնված է 2014-2018թթ. ԱԶԲ-ի՝ Երկրի Գործընկերության Ռազմավարության վրա և կընդգրկի 2017-2019թթ. ժամանակահատվածը: Այս և ապագա համագործակցության հարցերն էին քննարկում ԱԶԲ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սեզար Լորենսը և ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը ս/թ ապրիլի 25-ին ՋՏՊԿ-ում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի խորհրդական Գ. Խաչատրյանը: Բանկի նորանշանակ տնօրենը բարձր գնահատեց հայաստանյան ծրագրերը՝ նշելով, որ դրանք ոչ միայն Կովկասի տարածաշրջանում, այլ նաև ասիական զարգացող երկրներում դիտարկվում են ընդօրինակման արժանի: Ձևավորված աշխատանքային բարձր մշակույթը և ծրագրային արդյունքները բանկի համար հայկական կողմին դարձնում են հուսալի գործընկեր, որն էլ ապահովում է անհրաժեշտ հիմքեր համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման համար: Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում նախագծված է նոր ծրագիր՝ 45 մլն արժողությամբ, որը հնարավորություն կտա բարելավել ջրամատակարար ընկերությունների տարածքներում գտնվող ջրային համակարգերի վիճակը, ընդլայնել սպասարկման տարածքը: Բանկի կողմից շոշափելի է նաև տեխնիկական աջակցությունը: Վերը նշված ծրագրի համար կոմիտեն պետք է ներկայացնի դրամաշնորհային աջակցության հայտ, որի շրջանակներում կիրականացվի նոր ծրագրի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունը: ԱԶԲ-ը խրախուսում է նաև երկրի ջանքերը չհաշվառվող ջրի, ջրակորուստների կրճատման ուղղությամբ: <<Չհաշվառված ջրի կառավարման գործողությունների զարգացման ծրագրի>> քննարկմանն է նպատակաուղղված նաև մայիսի 4-ին հրավիրվող աշխատաժողովը, որն իրականացվում է ՋՏՊԿ-ի և ԱԶԲ-ի համատեղ ջանքերով: Կողմերը քննարկեցին աշխատաժողովի առանցքային հարցերը, աշխատաժողովի միջոցով հետապնդվող հիմնական նպատակները: [b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն [/b]

Նմանատիպ նյութեր