211652_close_icon
views-count2702 դիտում article-date 13:29 17-02-2017

Երևանի ոսկերչական գործարանը նոր տնօրեն ունի

Պետական գույքի կառավարման վարչությունում 2017թ փետրվարի 17-ին ժամը 10:00 Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստ է գումարվել հետևյալ օրակարգով՝ 1. Գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարց 2. Նոր տնօրենի նշանակման հարց: Խորհրդի նիստում որոշում է ընդունվել 1. տնօրենին` Գագիկ Կաֆյանին ազատել զբաղեցրած պաշտոնից, 2.Անդրանիկ Ադամյանին 1 տարի ժամկետով նշանակել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Միաժամանակ նորանշանակ տնօրենին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում իրականացնել ընկերության փաստաթղթերի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ և ներկայացնել ընկերության գործարար ծրագիր:

Նմանատիպ նյութեր