211652_close_icon
views-count3619 դիտում article-date 16:34 17-02-2017

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Վոլգոգրադի մարզ. անդրադարձ է կատարվել Վոլգոգրադի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցուն

Փետրվարի 13-15-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Վոլգոգրադի մարզում և հանդիպում ունեցավ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բաչարովի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեցին միջտարածաշրջանային կապերի ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև քննարկվեցին ՀՀ և Վոլգոգրադի մարզի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները: Գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը նահանգապետին տեղեկացրեց 2017թ․ հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ՝ ավելացնելով, որ Հայաստանը խորապես շահագրգռված է առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում շփումների ընդլայման հարցում: Անդրադառնալով Վոլգոգրադ քաղաքի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցուն՝ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ դա տեղի հայ համայնքի և տեղական իշխանությունների միջև սերտ հարաբերությունների լավագույն ցուցիչն է: Նահանգապետ Բաչարովն իր հերթին ներկայացրեց Վոլգոգրադի մարզի տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացման ծրագրերը: Նահանգապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությանն ու Վոլգոգրադի մարզին առաջին հերթին միավորում են պատմամշակութային կապերը, որոնց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ստալինգրադի ճակատամարտին 30․000 հայերի մասնակցությունը, որից 10 հազարը հերոսաբար զոհվեց, իսկ նրանց հիշատակը հավերժացվեց «Մամաև Կուրգան» հայտնի հուշահամալիրում: Նահանգապետը հատուկ ընդգծեց հետպատերազմյան Ստալինգրադի վերակառուցման գործում հայ մեծանուն ճարտարապետ Կարո Հալաբյանի դերը, ով դարձավ Ստալինգրադի գլխավոր հատակագծի հեղինակը։ Նահանգապետը տեղեկացրեց, որ շուտով կկազմակերպվեն Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ ավիաչվերթներ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսական և զբոսաշրջային կապերի հետագա զարգացման հարցում: Անդրեյ Բաչարովը նաև տեղեկացրեց, որ 2016թ․ ՀՀ և Վոլգոգրադի մարզի միջև առևտրաշրջանառությունն աճել է 40%-ով՝ ավելացնելով:

Նմանատիպ նյութեր