ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Զարթոնք»․ Սիրուշո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2014 թվականի նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի NOKIA թատրոնում տեղի ունեցավ Սիրուշոյի մենահամերգը։
Նույն թվականին տեղի ունեցավ Սիրուշոյի և մեկ այլ հայազգի երգիչ Հարութ Փամբուկչյանի «Տարիներ» երգի և տեսահոլովակի պրեմիերան։
2015 թվականի մարտին Սիրուշոն վերադարձավ Հայաստան և սկսեց աշխատել իր նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում պատրաստ էր նրա նոր երգն ու տեսահոլովակը՝ «Կգա մի օր» («Where were you»)։
Ե՛վ երգը, և՛ տեսահոլովակը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ 2016թ.-ի հոկտեմբերին կայացավ Սիրուշոյի «Արմատ» ալբոմի շնորհանդեսը: