ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին։ Պատճառը ընտրացուցակներն են, որտեղ ոչ բոլորի ակնկալիքներն են բավարարվել, և շատերի անունը համամասնական ցուցակում հայտնվել է այնպիսի տեղերում, որտեղ նրանք ամենավատ երազում անգամ չէին սպասում՝ հաշվի առնելով հարազատ կուսակցությանն այս տարիներին մատուցած ծառայությունները։
Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, սպասվում է, որ իրավիճակը շատ ավելի կլարվի նախընտրական քարոզչության ժամանակ և հենց քվեարկությունների օրը։ Բանն այն է, որ ռեյտինգային ցուցակներում առաջադրված թեկնածուներից ոչ բոլորը կկարողանան պահել պայմանավորվածություններն ու չմտնել իրենց գործընկերոջ տարածք։ Ու հիմա նրանց միջև մրցակցությունն ու լարվածությունը գնալով միայն ավելանում է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]