Մեսսին դեռ չի հասել իր կարիերայի գագաթնակետին. Մասկերանո
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն նշել է, որ կատալոնացիների հարձակվող Լեո մեսին դեռ չի հասել իր կարիերայի գագաթնակետին:
«Այն, որ Մեսսին Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով հավասարվեց Ռաուլին՝ իսկական ֆուտբոլային լեգենդին, իսկապես տպավորում է: Լեոն դեռ երիտասարդ է և իր կարիերայի ընթացքում ունակ է ավելի մեծ հաջողությունների հասնել: Նա հիանալի ապագա ունի, և մեզ համար նա շատ կարևոր է»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է Football Espana-ն: