211652_close_icon
views-count1092 դիտում article-date 22:15 16-02-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Փետրվարի 16-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 22/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը *** Փետրվարի 16-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 26/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում երեխա է մնացել (20 օրական). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է եղել 2017 թ. ծնված Է. Պ.-ը: *** Փետրվարի 16-ին, ժամը 17:27-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սիրուսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար, ներսում երեխան չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում 2010 թ. ծնված Լ. Մ.-ը քնած է եղել: *** Փետրվարի 16-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 16-ին, ժամը 15:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 16-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր