Շուշիի շրջանային բուժմիավորումում վիրահատություններ է կատարում հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
                        ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Բագրատի Սահակյանը, որի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության Շուշիի շրջանային բուժմիավորումում, անկախ բնակչության սոցիալական խմբից ու կարգավիճակից, անվճար, պետական պատվերի շրջանակներում իրականացվել է թվով 42 պլաստիկ վիրահատություններ և 100-ից ավելի մասնագիտական խորհրդատվություններ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

