Բացառիկ հնարավորություն. «Արաբկիր» ԲԿ-ն «Բաց դռների օրեր» կանցկացնի մինչև 18 տարեկան երեխաների համար
«Արաբկիր» բժշկական համալիրը իր որդեգրած ավանդույթի համաձայն տարվա ընթացքում իրականացնում է երեխաների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում:
Այս անգամ հերթական «Բաց դռների օրեր» տեղի կունենան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ համանուն բժշկական համալիրում:
Նախաձեռնությունը մինչև 18 տարեկան բոլոր երեխաների համար է: Ակցիան նախատեսվում է փետրվարի 25-ին և 26-ին, ժամը 11.00-16.00, շաբաթ և կիրակի օրերին՝ հաշվի առնելով բնակիչների զբաղվածությունը աշխատանքային օրերին:
Բժշկական ակցիայի շրջանակում կիրականացվեն հետևյալ մասնագետների խորհրդատվություններ. մանկաբույժ, նյարդաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, օրթոդոնթ:
Օգնության կարիք ունեցողները սույն թվականի փետրվարի 20-23-ը կարող են հերթագրվել (010) 23-00-22 կամ (010) 23-60-63 հեռախոսահամարներով ժամը 10.00 -17.00-ը:
Խնդրում ենք բժշկական համալիր այցելելիս ներկայացնել ծննդյան վկայական և անձնագիր: