Արցախում «Բաց դռների օրեր»-ի շրջանակում կիրականացվեն բնակչության անվճար խորհրդատվություններ և ուլտրաձայնային հետազոտություններ
«Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին և 19-ին ժամը 10:00-ից կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում, որի ընթացքում կիրականացվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ և ուլտրաձայնային հետազոտություններ:
Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։
Ծրագրի շրջանակներում կիրականացվի կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա, վահանաձև գեղձի սոնոգրաֆիա:
Նշենք, որ ցանկացողները կարող են նշված օրերին դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարին:
ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը: