8898 դիտում
10:13 27-02-2017
Հանուն երեխաների առողջության. «Արաբկիր» ԲԿ-ում անցկացվեցին մինչև 18 տարեկանների համար նախատեսված «Բաց դռների օրեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Արաբկիր» բժշկական համալիրը, իր որդեգրած ավանդույթի համաձայն, տարվա ընթացքում իրականացնում է երեխաների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ հանրապետության բոլոր մարզերում: Այս անգամ հերթական «Բաց դռների օրեր»-ն Արաբկիր վարչական շրջանի՝ մինչև 18 տարեկան երեխաների համար տեղի ունեցան փետրվարի 25-26-ը՝ համանուն բժշկական համալիրում:
Ակցիան հատուկ նախատեսված էր շաբաթ և կիրակի՝ հաշվի առնելով բնակիչների զբաղվածությունն աշխատանքային օրերին: Բուժկանխարգելիչ այս ակցիայի շրջանակներում կազմակերպվեցին տարբեր նեղ մասնագետների խորհրդատվություններ ևանհրաժեշտ հետազոտություններ:
Արդյունքում, փետրվարի 25-ին և 26-ին «Արաբկիր» բժշկական համալիրում մասնագիտական ծառայություններ ստացան թվով 113 երեխա: 31 երեխա ուներ քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդի կարիք, 23-ականը՝ մանկական օրթոդոնտի և մանկաբույժի, 20 երեխա՝ մանկական նյարդաբանի, 7-ը՝ մանկական ուրոլոգի և 9-ը՝ լաբորատոր-գործիքային հետազոտությունների:
Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը հաստատեց, որ հատկապես ոչ սուր՝ քրոնիկական հիվանդությունների դեպքում ծնողները միշտ չէ, որ դիմում են բժշկի օգնությանը՝ խաթարելով երեխայի լավ ինքնազգացողությունը, առողջ ու համաչափ աճն ու զարգացումը: Այս առումով հատկապես խոցելի են 7-18 տարեկան երեխաները: Նա նշեց, որ այս ակցիայի նախնական արդյունքները կարող են վկայել, որ դպրոցահասակ երեխաների մոտ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել հատկապես՝նյարդաբանական, շփման և հաղորդակցման խնդիրներին, քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը՝ մասնավորապես, ադենոիդների և քրոնիկական ռինիտների, օրթոդոնտիկ տարատեսակ խնդիրներին՝ կապված ծնոտների զարգացման և կծվածքի խանգարումների հետ, միզա-սեռական օրգանների զարգացմանը:
«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը նշեց, որ «Բաց դռների» անցկացումը մասնագիտացված բժշկական կենտրոններում անհրաժեշտություն է, ինչը թույլ է տալիս օգնել ընտանեկան բժիշկներին և մանկաբույժներին՝ բացահայտել մի շարք հիվանդություններ, որոնք պահանջում են նեղ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:
«Մեր բժիշկներն ուրախ էին մեկ անգամ ևս օգտակար լինել ակցիայի ընթացքում դիմած երեխաներին ու նրանց ընտանիքներին: Շուտով նախատեսվում է ևս բուժկանխարգելիչ ակցիա անցկացնել ապրիլին: Մեզ է դիմել Հայաստանում գտնվող Ռուսական Դաշնության սահմանապահ զորքերի ղեկավարությունը՝ զորամասերում բուժկանխարգելիչ հերթական զննումն իրականացնելու խնդրանքով, այդպիսով՝ իրենց բարձր վստահությունը մեկ անգամ ևս հայտնելով մեր մասնագետների ու մեր բժշկական համալիրի աշխատանքների նկատմամբ»,-ասաց Ա. Բաբլոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
19648 դիտում
10:06 16-02-2017
Բացառիկ հնարավորություն. «Արաբկիր» ԲԿ-ն «Բաց դռների օրեր» կանցկացնի մինչև 18 տարեկան երեխաների համար
2078 դիտում
19:30 01-03-2016
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Վրաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականին
2135 դիտում
22:13 15-02-2016
Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ անցկացվեցին Հայաստանի մշակութային օրեր
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ