Ոտքի կոտրվածքի պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը բաց կթողնի 2-3 ամիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթին» հաղորդագրություն է տարածել իր հարձակվող Գաբրիել Ժեզուսի վնասվածքի ծանրության մասին: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության 25-րդ տուրում` «Բորնմութի» հետ խաղում:
Ակումբը հաստատել է, որ Ժեզուսը ոտնաթաթի կոտրվածք է ստացել: Մոտ ժամանակներս 19-ամյա բրազիլացին ավելի խորացված բուժհետազոտություն կանցնի, որից հետո հայտնի կդառնան ապաքինման ժամկետները:
Ամենայն հավանականությամբ, Ժեզուսը, որը հիանալի արդյունավետություն էր ցույց տալիս «Սիթիում» անցկացրած առաջին խաղերում, բաց կթողնի 2-3 ամիս: