Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական կազմը «Սենթ-Էթյենի» հետ խաղում
Բրիտանական լրատվամիջոցները ներկայացրել են Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը` ընդդեմ ֆրանսիական «Սենտ Էթյենի»:
Հավանական կազմը. Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Լյուկ Շոու, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարսիալ, Զլաթան Իբրահիմովիչ։
Հանդիպումը կկայանա Մանչեսթերում` փետրվարի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 00:05-ին։