«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական կազմը «Էվերթոնի» հետ խաղում
Բրիտանական լրատվամիջոցները ներկայացրել են Անգլիայի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական կազմը` «Էվերթոնի» հետ արտագնա խաղում:
Մանկունյանցիների մեկնարկային կազմում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հիանալի հանդիպում անցկացրեց «Վեսթ Հեմի» հետ` Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում:
«Էվերթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: