27260 դիտում
17:35 14-02-2017
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:
Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում: Շրջելով խրամուղիներով` նախարարը տեղում ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, ինչպես նաև խրախուսել դիրքապահ մի քանի զինծառայողների:
Շրջայցի հաջորդ կանգառը Գեղարքունիքի մարզի Վահան համայնքում էր: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել են մարզի ղեկավարության, սահմանամերձ համայնքի բնակիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը մշտապես գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Լսելով բնակիչների խնդիրները՝ ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել են, որ սահմանամերձ գյուղացու պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և առաջապահ հենակետերում արվում է ամեն ինչ՝ բնակչության անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար:
Շրջայցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև 3-րդ բանակային զորամիավորման զինավաններից մեկում, որտեղ ընթացող շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն առաջիկայում ծառայությունը կշարունակի նոր ու հարմարավետ պայմաններում: Նորակառույց զինավանում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է կատարված ու ընթացիկ աշխատանքներին, ունկնդրել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումների հրամանատարների զեկույցները:
Մեկօրյա այցը եզրափակվել է Բերդում: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները ծանոթացել են զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, քննարկել են բժշկական հաստատությունների միավորմանն առնչվող հարցեր:
Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պաշտպանության ու առողջապահության նախարարներն ամփոփել են այցը, ընդգծել խնդրահարույց հարցերին տեղում ծանոթանալու և համատեղ քննարկելու կարևորությունն ու արդյունավետությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
18959 դիտում
19:26 05-05-2017
Ադրբեջանական մարտական հենակետերից մեկում փոխհրաձգության ձայներ ու նռնակի պայթյուն է լսվել. ԱՀ ՊԲ
3231 դիտում
11:49 08-09-2022
Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
3985 դիտում
10:27 18-07-2014
Արցախի մարտական հենակետերից մեկում զինծառայող է զոհվել
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը