211652_close_icon
views-count101470 դիտում article-date 15:54 14-02-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Ջաջուռ գյուղում 30-ամյա հղի կինը արտաքնոցում երեխա է ունեցել և, ըստ իր հայտարարության, երեխան ընկել է հորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, և երեխան ընկել է հորի մեջ։ Այս պահին գյուղ են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը։ Փրկարարական աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը նույն գյուղի բնակչուհի, 30-ամյա Ա. Բ.-ն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր