2676 դիտում
15:42 14-02-2017
Պայթուցիկ սարքով մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքի մոտ. առաջադրվել է մեղադրանք. ՀՀ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով և նռնակին ամրացված «УЗРГМ» տեսակի մարտական պայթուցիչով մոտեցել է Գորիս քաղաքի ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքին: Տղամարդը պահանջել է բացել մուտքի դուռը, ապա հեռացել և քայլել հարակից փողոցով՝ ճանապարհին նետելով նռնակն առանց նռնակի պայթուցիչի օղը քաշելու, ինչից հետո անմիջապես բերման է ենթարկվել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գորիս քաղաքի բնակիչ, ինչպես նաև՝ նման քայլի գնալու պատճառը։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատապայթունատեխնիկական, դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվել են բնակարանների խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել են 4 փամփուշտ, ձեռքի հակատանկային նռնականետ, սվին դանակ, 3 փաթեթ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դրանք առգրավվել են և նշանակվել դատապայթունատեխնիկական-դատաձգաբանական համալիր, դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գորիս քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
2088 դիտում
15:59 28-08-2021
Քաբուլում Թուրքմենստանի դեսպանատան մոտ պայթուցիկ սարքով պակիստանցիներ են ձերբակալվել
Այս բաժնից
730 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
952 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
730 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու