Մայրաքաղաքում կտեղադրվեն Արփենիկ Մարկոսյանցի և Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները
Երևանի ավագանու՝ փետրվարի 14-ին գումարված նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, պետական, հասարակական գործիչ Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին։ Այս մաիսն հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի պրոֆեսոր, բանասեր-լեզվաբան, ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ Արփենիկ Մարկոսյանցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: