211652_close_icon
views-count11103 դիտում article-date 22:40 13-02-2017

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Արագածոտնի մարզի Թալին, Արագած, Աշտարակ քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը և Տավուշի մարզի ավտոճանապարհները: [color=#CC0000]Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի, Սյունիքի, Արմավիրի, Տավուշի մարզերում, Լոռու մարզում, բացի Վանաձոր քաղաքից, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Արագածոտնի մարզի Թալին, Արագած, Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն: [/color] Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում թույլ մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:

Նմանատիպ նյութեր