211652_close_icon
views-count1437 դիտում article-date 22:04 13-02-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Փետրվարի 13-ին, ժամը 15:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հյուրասենյակի հատակին, ընկած է եղել 1937 թ. ծնված Ս. Պ.-ը, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: *** Փետրվարի 13-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1934 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 13-ին, ժամը 09:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն անկողնուց ընկել է և չի կարողանում բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1946 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 13-ին, ժամը 08:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 14/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է. անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1936 թ. ծնված Ա. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: ***

Նմանատիպ նյութեր