211652_close_icon
views-count1396 դիտում article-date 19:08 13-02-2017

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 18:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:[/color] Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը և Տավուշի մարզի ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Տավուշի, Սյունիքի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն:[/color] Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** [b] Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ [/b] Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:

Նմանատիպ նյութեր