211652_close_icon
views-count2197 դիտում article-date 14:08 13-02-2017

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է ուղարկվել ՀՔԾ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։ Քննությամբ պարզվել է, որ 17.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ Արտյոմ Ա.-ն Տաշիրի զորակոչային տեղամասին հարակից տարածքում հասարակական կարգը և ձմեռային հերթական զորակոչի անվտանգությունն ապահովելու ընթացքում քաղաքացի Կարեն Ա.-ից պահանջել է իր «Վոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան չկայանել հիշյալ զորակոչային տեղամասին հարակից արգելափակված տարածքում: Վերջինս, սակայն, չի կատարել ոստիկանի օրինական պահանջը, ինչի համար հրավիրվել է Տաշիրի բաժին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով: Տեղեկանալով այդ մասին` Կարեն Ա.-ի բարեկամ Մհեր Ա.-ն հարձակվել է Արտյոմ Ա.-ի վրա, հարվածել նրա գլխին, պատռել հագուստը և դիմել փախուստի: Նշված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով Մհեր. Ա.-ն կալանավորվել է: Քրեական գործի նախաքնության ընթացքում Մհեր Ա.-ն ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպը բացատրել է նրանով, որ Արտյոմ Ա.-ն մինչ այդ վիճաբանել է իր մոր հետ և հարվածել նրան: Դրանից հետո է Մհեր Ա.-ն հարվածել ոստիկանության աշխատակցին: Իր և ոստիկանի միջև տեղի ունեցածի մասին Մհեր Ա.-ի մայրը, իր հերթին, հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում: ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր