Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու մարզի և Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղում է ձյուն:[/color]
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը: