211652_close_icon
views-count5378 դիտում article-date 17:50 11-02-2017

Տեղի ունեցավ «Այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուրը տեղեկատվական անվտանգության մասին» խորագրով սեմինար

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ «Այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուրը տեղեկատվական անվտանգության մասին» խորագրով սեմինար, որը վարում էր ՏՏ աուդիտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Թաիրյանը: Սեմինարը մեկնարկել է փետրվարի 4-ին և կանցկացվի յուրաքանչյուր շաբաթ՝ մինչև փետրվարի 25-ը: Ժամանակակից հասարակության կյանքի ոչ մի ոլորտ չի կարող գործել առանց զարգացած տեղեկատվական ենթակառուցվածքների: Տեղեկատվական անվտանգությունը հանդիսանում է ազգային անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը, որի դերը և նշանակությունը մշտապես աճում են: Ազգային տեղեկատվական ռեսուրսները ժամանակակից պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախադրյալներն են: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման կարևորությունը` սեմինարի նպատակն է գերատեսչության աշխատակազմին ծանոթացնել կիբեռ անվտանգության ոլորտում հնարավոր մարտահրավերներին, ներքին և արտաքին վտանգներին, դրանցից զերծ մնալու համապատասխան միջոցներին:

Նմանատիպ նյութեր