55811 դիտում
15:11 11-02-2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում՝ Opel մակնիշի տաքսի ավտոմեքենայում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բրիգադն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շերամի 113 շենք, որտեղ շենքին կից ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները։ Ժամանել է նաև դատական բժիշկը։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 41-ամյա Հարություն Գևորգյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից, քանի որ ավտոտնակում ավտոմեքենան, որը շահագործվում էր՝ որպես տաքսի, շարժի էր դրել և առաջացած շմոլ գազի հետևանքով Հ. Գևորգյանը մահացել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
162745 դիտում
21:10 25-07-2020
Ողբերգական դեպք Երևանում. տաքսի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)