1282 դիտում
22:40 10-02-2017
Վարչապետի մոտ քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Կարևորելով ստուգումների իրականացման գործընթացում բիզնես հանրության շահերը՝ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն այս առումով, լրամշակել ստուգաթերթերը և այնուհետև ներկայացնել Խորհրդի քննարկմանը:
Ներկայացվել է «Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տեսչական մարմնի առավել անկախ կարգավիճակի ապահովում և հաշվետվողականության բարձրացման համար որակի ապահովման համակարգի ներդրում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել առաջարկվող հայեցակարգը, ի մի բերել շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու առաջարկությունները և լրամշակված տարբերակը ներկայացնել Խորհրդին:
Նիստում քննարկվել են նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն մի շարք նախարարություններում առկա տեսչությունների լուծարմանը և նոր տեսչական մարմինների ստեղծմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
436 դիտում
18:01 01-08-2023
Քննարկվել են Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր
2013 դիտում
16:27 03-02-2018
Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
931 դիտում
18:56 04-05-2024
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում
892 դիտում
18:25 04-05-2024
«Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք...». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները