Կան անձինք, որոնք բացի այն, որ ՀՅԴ անդամ են, ունեն լուրջ հեղինակություն իրենց տարածքում
«Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական կուսակցություն է և ունի կայուն էլեկտորատ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ ցուցակները գրեթե կազմված են: «ՀՅԴ-ն գնում է առանձին ցուցակով, իսկ ռեյտինգային ցուցակները ամբողջացվում են, բոլոր տեղերում ունենալու ենք ներկայացուցիչներ»,- ասաց նա:
Հարցին թե ունե՞ն համապատասխան թեկնածուներ, որոնք առաջադրվելու են թաղային հեղինակությունների դեմ, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Թաղային հեղինակությունների խնդիրը չէ միայն: Կան այնպիսի անձինք, ովքեր բացի այն, որ ՀՅԴ անդամ են, ունեն լուրջ հեղինակություն իրենց տարածքներում, ինչը արձանագրել են նաև այլ համապետական ընտրություններին»: