Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է գործունեությունը Աֆղանստանում
Այն բանից հետո, երբ Աֆղանստանում հարձակման զոհ դարձավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներից 6 հոգի, ԿԽՄԿ-ն ու Կարմիր մահիկը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը այդ երկրում, փոխանցում է BBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երկրի հյուսիսային մասում, երբ անհայտ զինված անձինք հարձակում են գործել կազմակերպության 3 ավտոմեքենաների վրա, որոնք հումանիտար օգնություն էին տեղափոխում։ Անհայտ կորած է համարվում ԿԽՄԿ-ի 2 աշխատակից։
Կազմակերպությունում հայտարարել են, որ դադարեցնել են իրանց գործունեությունը, մինչև որ չպարզվեն տեղի ունեցածի հանգամանքները։
Ոստիկանությունը գտնում է, որ հարձակումն իրականացվել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից։