211652_close_icon

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Գազայում

views-count451 դիտում article-date 20:15 01-10-2025
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Գազա քաղաքում՝ Իսրայելի ռազմական ակտիվության պատճառով:

Այս մասին հայտարարել է կազմակերպությունը հաղորդագրության մեջ։

«Գազա քաղաքում ռազմական գործողությունների սրացումը մեզ ստիպել է ժամանակավորապես դադարեցնել մեր գրասենյակի գործունեությունը և մեր անձնակազմը տեղափոխել Գազայի հատվածի հարավ՝ անվտանգությունն ու գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Գազա քաղաք վերադառնալուն, հենց որ պայմանները թույլ տան»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Նրանք նշել են, որ ստիպված են եղել այս որոշումը կայացնել «սարսափելի մարդասիրական պայմանների» ֆոնին, որոնցում շարունակում են ապրել Գազա քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ։

Նմանատիպ նյութեր