2290 դիտում
10:48 09-02-2017
Հասարակական հարաբերություններում 1+1-ը կարող է լինել 100, 1000 կամ 0,25. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կա վրացական ֆուտբոլում այսպիսի ակումբ՝ «Գուրիա»` Լանչխութի քաղաքից: Ժամանակին այդ թիմը խորհրդային առաջնության մեջ սովորաբար խաղում էր առաջին խմբում:
Բայց 1987 թվականին մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ դուրս գալ բարձրագույն խումբ: Եվ որպեսզի երկրորդ վրացական թիմն իր կայուն տեղն ունենա այդ խմբում` Վրաստանի սպորտային ղեկավարությունը որոշեց Թբիլիսիի «Դինամոյից» գործուղել իր մի քանի ֆուտբոլիստների «Գուրիա», իսկ Լանչխութիի թիմից մի քանի ֆուտբոլիստ տեղափոխվեցին մայրաքաղաք:
Փոխանակման հետևանքները ցավալի էին. 87 թվականի ԽՍՀՄ առաջնության արդյունքներով «Գուրիան» գրավեց վերջին՝ 16-րդ տեղը, իսկ Թբիլիսիի «Դինամոն» առաջնությունն ավարտեց 13-րդ տեղում՝ 86 թվականի 5-րդ տեղից հետո:
Ինչի՞ մասին է խոսքը: Եթե ձեր մի գրպանում կա 100 ռուբլի, իսկ մյուս գրպանում՝ 20, ապա առաջին գրպանից 30 ռուբլի տեղափոխելուց հետո դուք երկու գրպաններում կունենաք 50-ական ռուբլի: Ֆիզիկական, նաեւ ֆինանսական աշխարհում դա այդպես է: Ավելի բարդ դեպքերում, երբ գործում են մարդկային, հասարակական հարաբերությունների օրինաչափությունները, մեխանիկական, թվաբանական գումարել-հանելը չի գործում:
Մենք ունենք մեխանիկական միասնությունը հերքող մի փայլուն օրինակ, երբ նախորդ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» գնաց «լայն դաշինքով» և դրանից տուժեց: Իսկ կշահեր այն դեպքում, եթե մնային հին, փորձված «ժառանգականները»: Հիմա այդ կուսակցությունն ինքն է ցանկանում մտնել որևէ դաշինքի մեջ, ընդ որում՝ «Ելքն» ու «Օհանյան» դաշինքը նրա համար հավասարազոր են»:
Հասարակական հարաբերություններում 1+1-ը կարող է լինել 100 կամ 1000, բայց կարող է դառնալ 0,25: Նայած թե ինչը ինչին եք գումարում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1201 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»